Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Մարդը լուսնի ներքո

Մարդը լուսնի ներքո

...Այնքան մեղմիկ, ասես` մտազբաղ, Լուսինը հանդարտ հայտնվեց ամպերի միջից...  Մացիո Բասյո

Արդյո՞ք գիշերային երկնակամարում լուսնի «դեմքը» անմասնակից դիտորդ է, որի ազդեցությունը Երկրի վրա սահմանափակվում է միայն օվկիանոսային մակընթացություններով, թե՞ այն մի զորեղ ուժ է, որն ազդում է կենդանի էակների վրա և որոշում մարդկային ճակատագրերը։ Ժամանակակից գիտությունը չի շտապում վերջնական եզրակացություններ անել, և այդ պատճառով էլ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն ինքնուրույն է փնտրում։

 

Մարդը միշտ զգացել է իր սերտ կապը Տիեզերքի հետ և հավատացել, որ` բացահայտելով երկնային մարմինների փոխազդեցության գաղտնիքները և վերջիններիս ազդեցությունները կենդանի օրգանիզմների վրա, կարելի է կանխատեսել ապագան։ Աստղագուշակները հազարամյակներով հետևել են երկնքին` փնտրելով տիեզերքը ղեկավարող բազմակողմանի օրինաչափություններ։ Դրա շնորհիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի, երկրաչափության, աստղագիտության և բժշկության մեջ աստղագիտության ներդրումներին դժվար է ամփոփիչ գնահատակն տալ։ Սակայն, սկսած XVIII դարի II կեսից, երբ Լուսավորության դարաշրջանում գիտության մեջ սկսեցին «գերակայել» փորձը, փորձարարությունը և խիստ ապացուցողականությունը` աստղաբանությունը օրենքից դուրս հայտարարվեց։ Այդ ժամանակ աստղագուշակների պնդումները հակասում էին գիտական մեթոդաբանության սկզբունքներին. եթե հեռավոր երկնային մարմինների ազդեցությունները Երկրի երեսին բնակվողների վրա հնարավոր չէ նկատել սարքերի օգնությամբ, նշանակում է այն ընդհանրապես գոյություն չունի և, առավել ևս, չի կարող իրենով պայմանավորել մարդկանց բնավորությունը, առողջությունն ու ճակատագրերը։ Այդպես աստղաբանությունն ընդունեց կիսաօրինական դիրք։ Պաշտոնական գիտությունը հետզհետե ուշադրության կենտրոնից դուրս մղեց այն, և, այդուհանդերձ, լայն զանգվածները խանդավառությամբ շարունակում էին աստղագուշական տեսություններ պատվիրել։ ... Առաջիններից ռեաբիլիտացիայի ենթարկվեցին Լուսինն ու Արևը։ Հայտնվեցին գիտության նոր ճյուղերը` սելենո- և հելիոկենսաբանությունը, սելենո- և հելիոբժշկությունը, որոնք ուսումնասիրում են այդ երկնային մարմինների ազդեցուցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Ընդունելով ֆիզիոլոգիական վիճակի և կենդանիների ու բույսերի ակնհայտ կապը Լուսնի փուլերի, խավարումների, մագնիսական փոթորիկների և արեգակնային գերակտիվության հետ` գիտնականները սկսեցին զբաղվել այս երևույթների ռացիոնալ բացատրությունների որոնումներով։ Հաստատվեց, որ կենդանի համակարգերն ունեն էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերում Լուսնի և Արևի ազդեցությամբ առաջացող փոթորիկների հանդեպ գերցածր զգայունության շեմ։ Դրա հետ մեկտեղ այդ փոփոխություններն ընկալող ռեցեպտորները բացակայում են, իսկ գերթույլ ազդեցությունների բջիջների հաստատման մեխանիզմները դեռևս բացահայտված չեն։ Թույլ էլեկտրամագնիսական փոթորիկներն «ընկալողների» առաջին թեկնածուներից են կենսաբանական մեմբրանները` երկշերտ կազմություններ, որոնք մակերևույթի վրա ունեն էլեկտրամագնիսական դաշտի մեծ գրադիենտ։ Օրգանիզմի հակազդեցությունները էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերի փոփոխություների վրա անհատական բնույթ են կրում և առողջ օրգանիզմում կոմպենսացվում են հոմեոստատիկ և հարմարողական հակազդեցությունների հաշվին, իսկ հիվանդ օրգանիզմում կարող են օրգանների և համակարգերի աշխատանքում լուրջ խանգարումների հանգեցնել։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵՆՔ ԼՈՒՍՆԻ ՕՐԱՑՈՒՅՑԻՆ

 

Լուսինը Երկրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Աստղագուշակների և սելենոկենսաբանների կարծիքով այն ազդեցություն է գործում մոլորակի բոլոր բնակիչների վրա։ Լուսնի փուլի ցիկլիկ փոփոխությունները և նրա լուսավորվելը արևային լույսով պայմանավորված են Երկրի շուրջը պտույտներով։ Երբ արբանյակը գտնվում է Արեգակի և Երկրի միջև՝ մեր մոլորակին նայող նրա կողմը չի լուսավորվում։ Այդ փուլն անվանում են նորալուսին։ Երբ Լուսինը գտնվում է արեգակի հակառակ կողմում՝ այդ փուլն անվանում են լիալուսին, իսկ եթե գտնվում է նրա «առաջին» կամ «վերջին» քառորդներում՝ խոսում են Լուսնի աճող կամ նվազող փուլի մասին։


Լուսինը Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարում է 29.5 օրում, և հենց այդ պարբերության հետ են կապված բնական պրոցեսների ցիկլիկ փոփոխությունները։ Բազմադարյան հետազոտությունների հիման վրա ստեղծվեց լուսնային օրացույցը, որն արտացոլում է մարդու առողջական վիճակի և նրա ֆիզիկական ու մտավոր ակտիվության կախվածության փաստը Լուսնի փուլերից։ Այդ հետազոտությունները փորձագիտական կամ տեսական հիմնավորումներով չէին հաստատվել, ինչպես կպահանջեր ժամանակակից գիտությունը։ Սակայն այդ հետազոտությունները որոշակիորեն արդյունավետ էին, քանզի կարող էին հուշել սեփական առողջության և ինքնազգացողության հետ կապված խնդիրների լուծման ճանապարհները։


Լուսնի I փուլը (քառորդը). փուլերի հաշվարկը սկսում են նորալուսնից, որը տևում է մի քանի օր («սև գիշերներ»)։ Այս ընթացքում օրգանիզմի պաշտպանողական ուժերը թուլացված են։ Նորալուսնի ընթացքում, հատկապես տղամարդկանց մոտ, հաճախակի նկատվում է ընկճվածություն, դեպրեսիա, անհիմն տագնապ։ Մյուս կողմից, այս օրերին օրգանիզմը ազատվում է նախորդ Լուսնային ամսում կուտակված բեռից։ Այդ ընթացքում օրգանիզմին օգնելու համար խորհուրդ է տրվում կատարել մաքրող պրոցեդուրաներ, դիետա պահել, սկսել «նոր կյանք» (թողնել ծխելը, փոխել ապրելակերպը, աշխատանքը և այլն)։


Մի քանի օրից երկնակամարում հայտնվում է նեղ լուսնեղջյուրը. սկսվում է առավել բարենպաստ շրջանը, երբ Լուսնի «աճին զուգընթաց» սկսվում է ուժերի ներհոսքը։ Այս շրջանը համեմատում են պատանեկության հետ։ Այս ընթացքում պետք է լիարժեք սնվել և ֆիզիկապես ամրանալ` ցիկլի «ակտիվ» փուլին նախապատրաստվելու համար։


Լուսնի II փուլը (քառորդը) սկսվում է, երբ ավելի մեծ չափսերի հասած լուսնեղջյուրը գրավում է Լուսնի սկավառակի կեսը։ Կյանքի ավյունը շարունակում է աճել` մոտենալով իր գագաթնակետին։ Մարդը դառնում է էլ ավելի ակտիվ և հուզահակ։ Այս ընթացքում կյանքը թվում է հրաշալի, և շատ բաներ հնարավոր են դառնում. ուժերը բավարար են, իսկ հոգնածությունը դեռ աննշան է։ Լուսնի II փուլը նման է հասուն երիտասարդությանը. շատ բաների արդեն հասել եք, սակայն գլխավորը դեռ առջևում է։


Որքան մոտ է լիալուսինը, այնքան շատ չծախսված էներգիա է կուտակվում, մարդիկ դառնում են դյուրագրգիռ և անհանգիստ։ Ըստ գիտնականների` լիալուսնի ժամանակ մարդիկ տառապում են անքնությամբ, քանի որ կուտակված էներգիան թույլ չի տալիս հանգիստ քնել։ Լուսնի այս փուլի հետ են կապում միգրենի նոպաների հաճախակիանալը, նյարդային խանգարումների, ճանապարհա-տրանսպորտային պատահարների և ինքնասպանությունների փորձերի թվի աճը։ Սակայն լիալուսնից չպետք է վախենալ։ Անհրաժեշտ է պարզապես խուսափել վազվզուքից ու ավելորդ սթրեսներից, պետք է անդընդհատ հիշել, որ շուտով Լուսնի սկավառակը կսկսի փոքրանալ, և ամեն ինչ կանցնի։


Լուսնի III փուլը (քառորդը). III փուլի սկսվելուն պես ի հայտ է գալիս չտեսնված ուրախության և կեցության լիության զգացողություն։ Լուսինը սկսում է նվազել, սակայն առաջին օրերին պետք է ձեզ այնպես պահեք, կարծես լիալուսինը դեռ շարունակվում է. պետք է թույլ տալ, որպեսզի էներգիան դուրս գա, սակայն, շատ չլարվել` անհանգիստ վիճակի մեջ չընկնելու համար։ Դուրս եկող ուժերը խորհուրդ է տրվում օգտագործել ստեղծագործելու և ինքնակատարելության հասնելու վրա։ Հենց այս ընթացքում են նախապես մտածված գործերը հաջողությամբ պսակվում։ III փուլը համեմատում են լիարժեք հասունության հետ. մարդը հասունացել է և պատրաստ է կատարել իր առաքելությունը։ Սակայն ակտիվությունը երկար չի տևում, քանի որ մոտենում է լուսնային փուլերի փոփոխման ժամանակաշրջանը, որը լի է սթրեսներով։


Լուսնի IV փուլը (քառորդը). լուսնեղջրի նվազմանը զուգընթաց, ակտիվությունը նույնպես նվազում է, և հայտնվում է հոգնածությունը։ Անհրաժեշտ է պահպանել ուժերը և հենց այնպես չսպառել դրանք։ Եթե Լուսնի նախորդ փուլերի ընթացքում ճիշտ կենսակերպ եք վարել, ապա ֆիզիկական ուժի նվազման ընթացքում կարելի է հոգեպես հարստանալ, ձեռք բերել նոր գիտելիքներ։ Լուսնի IV փուլը համեմատում են ծերության հետ, երբ մարդն աստիճանաբար սպառում է ակտիվությունը, դառնում ավելի իմաստուն, հանրագումարի բերում իր գործունեությունը։ IV փուլի վերջում լուսնեղջյուրը վերանում է երկնակամարից։ Սկսվում է նորալուսինը` կյանքի նոր ցիկլին նախապատրաստվելու ժամանակաշրջանը։


Յուրաքանչյուր լուսնային ամսվա ընթացքում մարդը կրկին վերապրում է կյանքը, որն, ասես, մեծ կյանքի անդրադարձումն է «մանրանկարի» մեջ։ Լուսնային օրացույցին հետևողների կարծիքով առողջության և ներդաշնակության գաղտնիքը Լուսնի փուլերին համապատասխան ուժերը, ակտիվության և հանգստի ժամանակաշրջանները վերադասավորելու կարողության մեջ է։

 

ԽՈՍՔ ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԻՆ

 

Գնահատելով հազարամյա ավանդույթները և ժամանակակից մասնագետների ջանքերը սելենոկենսաբանության և սելենոբժշկության բնագավառում` անհրաժեշտ է լսել նրանց, ովքեր իրենց ուժերը չխնայելով, բացահայտում են «լուսնային առասպելները»։ Նրանք համոզված են, որ Լուսինը չի ազդում մարդու առողջության և ինքնազգացողության վրա։ Թերահավատները, որոնց թվին են դասվում ֆիզիկոսները, պնդում են, որ Լուսնի կողմից ստեղծվող էլեկտրամագնիսական և գրավիտացիոն «տատանումները» այնքան թույլ են, որ նույնիսկ համեմատական չեն հարևան սենյակում շշուկով տարվող խոսակցության հետ. վերջինս մեզ վրա անհամեմատ ավելի ուժեղ ազդեցություն է գործում, պնդում են բնագետ-ֆիզիկոսները։ Հաննովերի (Գերմանիա) համալսարանի հոգեբան Ուվե Թևեսը համառորեն հերքում է լայն տարածված կարծիքն այն մասին, որ լիալուսինը կարող է անքնության պատճառ հանդիսանալ։ Նրա կարծիքով անքնությունը ինքնաներշնչման արդյունք է. սնապաշտ մարդն ինքն իրեն տրամադրում է անքնության։ Մյուս գիտնականները պնդում են, որ «լիալուսնի ժամանակ անքնության մասին» առասպելը հայտնվել է այն բանից առաջ, երբ տարածում գտավ փողոցային լուսավորությունը, և պատուհանից սենյակ ներթափանցող լուսնի վառ լույսը կարող էր խանգարել հանգիստ քնելուն։ Իսկ անքնությունից դեպրեսիա մի քայլ է ընդամենը` գտնում են գիտնականները։


Մասնագետների մեծամասնությունը չեն ընդունում սպանությունների, ինքնասպանությունների և դժբախտ պատահարների հաճախականության կապը Լուսնի փուլերի (հիմնականում լիալուսնի) հետ։ Ամերիկացիները դիմեցին շտապ օգնության հիվանդանոցներում և ոստիկանությունում արձանագրված դժբախտ պատահարների վիճակագրությանը, վերլուծության ենթարկեցին երկաթուղային աղետների և անգամ ֆուտբոլային խաղերի ժամերը։ Պարզվեց, որ պատահարների դասավորվածությունն ըստ լուսնային ամսվա օրերի բացարձակապես պատահական է։


Բրիտանական Բիրմինհեմ քաղաքում հետազոտողները ուսումնասիրեցին տեղի այրվածքաբանության կենտրոնի վերջին 20 տարիների արխիվները` փորձելով հետևել կատարված 184 ինքնահրկիզումներ «տիեզերական» օրինաչափություններին։ Եզրակացությունը միանշանակ էր. միջադեպերը պատահական բնույթ են կրում։ Գիտանականների ևս մեկ խումբ, հետազոտելով 13 տարիների ընթացքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց արդյունքում մարդիկ էին զոհվել, ստիպված էին հաստատել, որ դժբախտ պատահարների քանակի վրա իրական ազդեցություն են գործում ոչ թե լուսնի փուլերը, այլ շաբաթվա օրերը, տարվա եղանակները, օրվա ժամերը։


Էպիլեպսիայով տառապող մի շարք հիվանդներ պնդում են, որ լիալուսնի ժամանակ իրենց առողջական վիճակը վատթարանում է։ Այդ անհատական ուսումնասիրությունները ստուգելու նպատակով` Ֆլորիդայի (ԱՄՆ) Տամպա քաղաքի հիվանդանոցներից մեկի գիտնականներն անցկացրեցին հատուկ հետազոտություն, սակայն Լուսնի փուլերի և հիվանդության սրացման հետ իրական կապ չգտան։ Երկու այլ հետազոտությունների ժամանակ (մեկը` Նյու Ջերսիում (ԱՄՆ), որտեղ հետազոտվել էին 11 տարվա ընթացքում արձանագրված 6.827 դեպք, իսկ մյուսը` Վիեննայի (Ավստրիա) հիվանդանոցներից մեկում՝ 6 տարվա ընթացում՝ 1.240 դեպք) չհայտնաբերվեց սրտային նոպաների հաճախականության փոփոխություններ լիալուսնի ժամանակ։


Լուսնի ազդեցության մասին առասպելների զարմանալի հարատևությունը թերահավատները բացատրում են հետևյալ կերպ. երբ տեղի է ունենում որևիցե արտասովոր բան, և երկնքում երևում է Լուսնի միայն քառորդ մասը, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում կատարվածը վերագրել երկնային «միջամտությանը», բայց հենց որ միջադեպը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ` առասպելը ստանում է նոր «հաստատում»։


Եվ մինչ գիտնականներն ու աստղագուշակները վիճում են կենդանի օրգանիզմների վրա Լուսնի և այլ երկնային մարմինների ազդեցությունների մեխանիզմների մասին` մենք, ինչպես և մեր նախահայրերը, հետևում ենք գիշերային երկնքին և մարմնի յուրաքաչյուր բջջով զգում մեր անտեսանելի կապը աշխարհի հետ` զարմանալիորեն անվերջ և հիասքանչ։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 10-2007 (7)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչ է խոստանում Հրե կապիկն առողջությանը և կարիերային. 1in.am
Ինչ է խոստանում Հրե կապիկն առողջությանը և կարիերային. 1in.am

Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...

Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am
Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am

ԽՈՅԵՐ

2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...

Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net
Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net

Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...

Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը. tert.am
Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը. tert.am

TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...

Գիտե՞ք, որ...
1555թ. մարտի 1-ին, 459 տարի առաջ, Նոստրադամուսը հրատարակեց իր կանխատեսումների գիրքը
1555թ. մարտի 1-ին,  459 տարի առաջ, Նոստրադամուսը հրատարակեց իր կանխատեսումների գիրքը

1555թ. այս օրը Նոստրադամուս կեղծանվամբ հայտնի Միշել դե Նոտրդամը (Michel de Notredame) հրատարակեց իր առաջին կանխատեսումները «Միշել Նոստրադամուսի մարգարեությունները» գրքում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Պատմության էջերից
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Հոգեբանի մոտ
2014 թ. հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին
2014 թ. հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին

2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...

Լուսնային շրջափուլերն ազդում են մարդու առողջության եւ վիրահատությունների արդյունքի վրա
Լուսնային շրջափուլերն ազդում են մարդու առողջության եւ վիրահատությունների արդյունքի վրա

Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ի՞նչ են պատմում քարերը
Ի՞նչ են պատմում քարերը

Քարերի արքան` ԱԼՄԱՍՏԸ, կանխում է ստամոքսի հիվանդությունը, օգնում է ծանր ծննդաբերությանը, կրողին դարձնում թագավորին հաճելի մարդ...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Առողջության հորոսկոպ
Առողջության հորոսկոպ

Խոյեր

2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Բարի գալուստ 2013 թվական
Բարի գալուստ  2013 թվական

Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Օձին գոհացնելու մի քանի պայման
Օձին գոհացնելու մի քանի պայման

Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...

2013 թ. առողջության հորոսկոպ
2013 թ. առողջության հորոսկոպ

Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...

2013-ը կլինի պատմության ամենատաք տարիներից մեկը. բրիտանացի օդերևութաբաններ
2013-ը կլինի պատմության ամենատաք տարիներից մեկը. բրիտանացի օդերևութաբաններ

Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ